Երևանում կանցկացվի աննախադեպ միջազգային համաժողով
Ս/թ հոկտեմբերի 11-13-ը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության նախաձեռնությամբ և միջազգային գործընկերների հետ համատեղ Երևանում կանցկացվի «Դիմակայունության բարձրացում կայուն զարգացման նպատակով» խորագրով եռօրյա միջազգային համաժողով:
Սա շարունակությունն է Մեքսիկայի Կանկուն քաղաքում 2017 թ. մեկնարկած ԱՌՆ միջազգային Գլոբալ Պլատֆորմի երկխոսության, որտեղ ՀՀ ԱԻՆ պատվիրակությունը ներկայացրեց Սենդեյի և «Կայուն զարգացման նպատակների» կյանքի կոչման հետ կապված ընթացիկ աշխատանքները:
Հաշվի առնելով տարածաշրջանում ԱՌՆ մարտահրավերները, ինչպես նաև հիմնվելով Սենդայի ու «Կայուն զագացման նպատակների» համընդհանուր սկզբունքների վրա՝ այս համաժողովը կոչված է լինելու լրացնել տարածաշրջանային երկխոսության բացը, ինչպես նաև նպաստել Եվրոպայի և ԱՊՀ երկրների միջև համագործակցությանը:
Միջոցառմանը հրավիրված են 70-ից ավելի ազգային ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ և մի շարք երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ:
Համաժողովի աշխատանքային օրերին անցկացվող նստաշրջանների ընթացքում կլինեն բազմաթիվ քննարկումներ՝ նվիրված ԱՌն ազգային ռազմավարություններին, ԱՌՆ ոլորտում անդրսահմանային, ինչպես նաև պետություն-մասնավոր հատված փոխգործակցությանը, դիմակայունության մշակույթի ձևավորմանը, կարողությունների զարգացմանը, ԱՌՆ ոլորտի նորարարություններին և Սենդայի ծրագրի իրականացման մոնիթորինգին:
Համաժողովի վերջին օրը նախատեսվում է ՀՀ Ազգային ժողովում կազմակերպել Աղետների ռիսկերի կառավարման թեմայով լսումներ: