Բաժիններ՝

«Ես տեսել եմ, որ Մորատան գլխով շատ է խփում: Հիմա ոտքերով խփելու ժամանակն է». Ազար

«Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարը կատակել է, որ իր թիմակիցը՝ Ալվարո Մորատան, պետք է սկսի ոտքերով խփել, նշելով, որ հարձակվողը հաճախ է գնդակը դարպասի մեջ ուղարկում գլխով հարվածից հետո:

«Մորատան լավ ֆուտբոլիստ է: Ես տեսել եմ, թե նա որքան շատ է խփում գլխով, բայց այժմ ոտքերով խփելու ժամանակն է: Նա լավագույն ֆուտբոլիստն է: Մորատան կարող է կայուն կերպով գոլեր խփել: Երբ նա դա անում է, մենք հաղթում ենք: Նա լավ մարզավիճակում է, նույնիսկ ազգային հավաքականում նա 3 անգամ աչքի է ընկել: Այդ պատճառով էլ ես հույս ունեմ, որ հանդես գալով «Չելսիի» կազմում՝ Մորատան ավելի շատ գոլերի հեղինակ կդառնա»,- Ազարի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը:

Պրեմիեր լիգայի չորս հանդիպումներում Ալվարո Մորատան իր հաշվին 3 գոլ է գրանցել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս