Բաժիններ՝

iPhone 8. այն ամենը, ինչ հայտնի է ներկայացումից առաջ. Ի՞նչ կարժենա այն

Apple-ը իր նոր սմարթֆոնը կներկայացնի արդեն վաղը: Մինչ այդ ձեզ ենք ներկայացնում այն ամենը, ինչ հայտնի է  iPhone 8-ի մասին:

Նախ նշենք, որ վաղը ներկայացվելիք նոր սմարթֆոնը, որը կկոչվի iPhone8, կունենա գրեթե առանց կաղապարների OLED էկրան, 3D տեսախցիկ: Բացի այս, պետք է ներկայացվեին նաև երկու սմարթֆոններ՝ iPhone7S և iPhone 7S Plus: Ինչպես հայտնում են ներքին աղբյուրները, նոր հեղափոխական սմարթֆոնը չի կոչվի iPhone8, այլ՝ iPhone Edition: Իսկ iPhone8 կկոչվեն iPhone 7S-ը և  iPhone 7S Plus-ը:

iPhone Edition-ում սպասվում են մի շարք նոր փոփոխություններ: Նշվում է, որ այն կտարբերվի մինչև այդ բոլորին հայտնի iPhone-ներից:

Մինչ հայտնի ընկերությունը կբացի իր գաղտնիքները, նոր հեղափոխական սմարթֆոնը պայմանականորեն կկոչենք iPhone8:

Կարդացեք նաև

Ի՞նչ տեսք կունենա այն

Նոր սմարթֆոնի դեպքում ևս Apple-ը պահպանել է դիզայնի մի շարք նրբություններ: Նոր սմարթֆոնի եզրագծերը կլինեն էլ ավելի նուրբ և չնկատվող:

Սմարթֆոնի հետին կափարիչը պատրաստված է ապակուց, և  այնտեղ՝ կրկնակի խցիկի տակ, կա բացվածք: Ուշագրավ է, որ ճակատային պանելի վրա չկա Home կոճակը, իսկ խոսակցական բարձրախոսը տեղաշարժված է վեր:

Նոր սմարթոնում, ըստ շշուկների, Home ստեղնը կդառնա վիրտուալ: iPhone 8-ում Home վիրտուալ կոճակի հայտնվելու մասին առաջիններից մեկը հայտարարել է KGI Securities ընկերության վերլուծաբան Մին Չի Գոն այս տարվա սկզբին: Նրա խոսքով՝ դիսփլեյը կբաժանվի երկու մասի, որոնցից մեկի վրա կգտնվեն Home կոճակը և այլ ստեղնաշարեր:

Կրկնակի խցիկը կլինի ուղղաձիգ, 3,5­ միլիմետրանոց հարակցիչը բացակայում է, ինչպես iPhone 7­-ի վրա:

Ինչպիսի՞ն կլինի էկրանը

iPhone 8-ը կլինի ընկերության առաջին սմարթֆոնը, որ կունենա OLED էկրան: Սա նշանակում է, որ նոր սմարթֆոնը կունենա գույների ավելի գրագետ համադրություն, ավելի պարզ պատկեր:

Ըստ տեղեկությունների՝ սմարթֆոնը կազատվի Touch ID մատնադրոշմների սքաներից՝ դրա ինտեգրացման խնդրի պատճառով: Apple­-ը պլանավորում է մատնադրոշմների սքաները տեղադրել դիսփլեյի մակերևույթի տակ, որպեսզի այն գործի էկրանի ցանկացած մասից: Սակայն ընկերությունում առաջացել են տեխնոլոգիայի ներդրման հետ կապված դժվարություններ, ուստի դրանից կարող են հրաժարվել հօգուտ կենսաչափական աուտենտիֆիկացիայի մի այլ մեխանիզմի՝ աչքի ծիածանաթաղանթի սքաների օրինակով: Նաև ընկերությունը կարող է մատնադրոշմների սքաները տեղադրել սարքի հետին կափարիչի վրա:

Ի՞նչ կարժենա

Ինչ վերաբերում է գնին, ապա պետք է նշել, որ նոր սմարթֆոնը կլինի ամենաթանկն ընկերության պատմությունում: 64 ԳԲ հիշողությամբ մոդելը կարժենա մոտ հազար դոլար:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս