Բաժիններ՝

«2010թ. Աշխարհի առաջնության ժամանակ Ֆաբիո Կապելոն երկրպագում էր Իտալիային». Ույեն Ռունի

Անգլիայի հավաքականի նախկին ավագ Ույեն Ռունին քննադատել է ազգային հավաքականի նախկին մարզչին:

«Կապելոյի անգլերենը չի կարելի գերազանց անվանել, և նա իրեն անհարմար էր զգում: Օգնականները նույնպես իտալացիներ էին:

Հիշում եմ, թե ինչպես Հարավաֆրիկյան Հանրապետությունում անցկացվող Աշխարհի առաջնության ժամանակ նայում էին Իտալիայի խաղը և ուրախանում էին, երբ նրանք խփում էին: Բայց նա մրցաշարին հանդես էր գալիս՝ որպես Անգլիայի հավաքականի մարզիչ:

Չեմ կարծում, որ դա ճիշտ էր: Այդպիսի մոտեցումը չէր աշխատում, և մենք ստիպված էինք առաջ շարժվել»,- Ռունիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն:

Կապելոն գլխավորել է Անգլիայի հավաքականը 2008-17թթ.: Հարավային Աֆրիկայում անցկացվող Աշխարհի գավաթի խաղարկությունում անգլիացիները դուրս մնացին 1/8 եզրափակչից՝ պարտվելով Գերմանիային:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս