«ԵԱՀԿ դիտորդների այցի ժամանակ ադրբեջանական կողմի կրակոցներից ոչ ոք չի վիրավորվել». Արծրուն Հովհաննիսյան
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԵԱՀԿ դիտորդական խումբն այսօր պետք է Չինարիի հատվածում մոնիտորինգ իրականացներ, սակայն ադրբեջանական կողմը կրակ է բացել խմբի ուղղությամբ և խոչընդոտել դիտորդների աշխատանքը:
168.am-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ դեռևս մանրամասներ չի կարող հայտնել կատարվածից: Նա միայն նշեց, որ կրակոցների արդյունքում ոչ ոք չի վիրավորվել կամ վնասվել: