Բաժիններ՝

Պայթյուններ են որոտացել «Հարվի» փոթորկից տուժած Տեխասի քիմիական գործարանում. ABC

Օգոստոսի 31-ի առավոտյան պայթյուններ են որոտացել «Հարվի» փոթորկից տուժած Տեխասի նահանգի Հյուսթոն քաղաքից 40 կիլոմետր արեւելք գտնվող քիմիական գործարանում: Այդ մասին հայտնել է ABC հեռուստաալիքը: Գործարանի անձնակազմը եւ մերձակա շրջանների բնակիչները վաղօրոք տարհանվել էին, նշել է հեռուստաալիքը:

Ինչպես հայտարարել է համալիրը կառավարող Arkema Inc. քիմիական ընկերության գլխավոր տնօրեն Ռիչ Ռոուն, հնարավոր պայթյունները կանխելն անհնարին է: «Գործարանում ջրի մակարդակը գերազանցել է 2 մետրը, մենք մնացել ենք առանց էլեկտրականության եւ սնուցման երկու պահեստային աղբյուրների: Մենք այլեւս չենք կարող սառեցնել այն նյութերը, որոնք կարող են պայթել: Ջրի բարձր մակարդակը եւ էլեկտրականության բացակայությունը մեզ ոչ մի հնարավորություն չեն տալիս կանխելու պայթյունները»,-ասել է ընկերության ղեկավարը:

Տեխասի նահանգի Հարիսի օկրուգի ոստիկանությունում հայտնել են, որ Քրոսբի քաղաքի քիմիական գործարանում տեղի ունեցած պայթյունից հետո քիմիական թունավորման կասկածանքով հոսպիտալացվել է աշխատակիցներից մեկը: Ոստիկանության եւս մի քանի աշխատակիցներ հիվանդանոց են տեղափոխվել նախազգուշական նկատառումներով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս