Բաժիններ՝

Գերմանիայում կկայանա XFEL ամենահզոր ռենտգենյան լազերի բացումը

Եվրոպայի՝ ազատ էլեկտրոններով XFEL ռենտգենյան լազերի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 1-ին Համբուրգում: Այդ մասին հայտնել է նախագծի մամուլի ծառայությունը:

Ազատ էլեկտրոններով XFEL ռենտգենյան լազերն իր պարամետրերի շնորհիվ եզակի գործիք կդառնա գերփոքր կառույցների, շատ արագ գործընթացների եւ էքստրեմալ վիճակների հետազոտման համար: Լազերի միջոցով գիտնականները, մասնավորապես, պլանավորում են մշակել նոր դեղեր եւ նյութեր, այն կօգտագործեն Էէներգետիկայի, էլեկտրոնիկայի եւ քիմիայի բնագավառի հետազոտություններում:

XFEL-ի կառուցմանն ու շահագործմանը մասնակցում են Հունգարիան, Գերմանիան, Դանիան, Իսպանիան, Իտալիան, Լեհաստանը, Ռուսաստանը, Սլովակիան, Ֆրանսիան, Շվեյցարիան եւ Շվեդիան, տարեվերջին նախագծին կմիանա Մեծ Բրիտանիան: Կայանքի շինարարությունն սկսվել է 2009 թվականին եւ ավարտվել 2016 թվականին: Դրա ընդհանուր արժեքը կազմել է 1,22 միլիարդ եվրո 2005 թվականի գներով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս