Բաժիններ՝

Վերլուծաբանները գնահատել են «Հարվի» փոթորկի պատճառած վնասները

«Հարվի» արեւադարձային ցիկլոնի ընթացքում, որը վերաճեց փոթորկի, քամու, տեղատարափ անձրեւների եւ հեղեղումների հետեւանքներից տնտեսական վնասները գնահատվում են 70-90 միլիարդ դոլար: Այդ մասին հայտնել են RMS գլոբալ ռիսկերի մոդելավորման ֆիրմայի վերլուծաբանները:

Վնասների մեծ մասն առաջացել է մայրցամաքային մասում մոլեգնած հեղեղումից, որն ընդգրկեց Հյուսթոնի (Տեխասի նահանգ) քաղաքային սահմանագիծը: Տարածքում կա անշարժ գույքի ավելի քան յոթ միլիոն օբյեկտ՝ 1,5 տրիլիոն դոլար ընդհանուր արժեքով: Ըստ որում ընկերությունը ճշտում է, որ ապահովագրական վնասների ընդհանուր արժեքի վերջնական գնահատականը տակավին հայտնի չէ, քանի որ անձրեւները շարունակվում են, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Լուսանկարը` AP

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս