Տարոն Մարգարյանը՝ Շահեն Հարությունյանի դեմ ներկայացրած հայցի մասին
Այսօր Մոսկվայի տան մոտ լրագրողները Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանից հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ չի հրաժարվում Շահեն Հարությունյանի դեմ ներկայացրած հայցից՝ հիշեցնելով, որ նման առաջարկությամբ քաղաքապետին դիմել էր նաև «Ելք» խմբակցությունը։
Ի պատասխան քաղաքապետն ասաց. «Օրենսդրությամբ այդ լիազորությունները տրված են քաղաքային իշխանությանը, բայց երբ երթեր են լինում, ոչ օրինական հավաքներ են կազմակերպվում, ըստ Ոստիկանության տվյալների, փաստերի՝ հրավիրվում են մեր ներկայացուցիչները և արձանագրում են այդ ամենը։ Արձանագրել ենք, և օրենքով մեր պատասխանատուները շարժվում են առաջ։ Մենք անձնավորված ոչ ոքի նկատմամբ ոչ մի խնդիր չունենք»։
Ինչ վերաբերում է մամուլում շրջանառվող այն լուրերին, թե քաղաքապետը շարունակում է Երևանի բյուջեի հաշվին ճոխ ծախսեր իրականացնել, Տարոն Մարգարյանն ասաց, որ այդ կարծիքին չէ. «Ընդամենը փորձում են քաղաքապետարանի աշխատանքը փնովել, փորձում են քաղաքապետարանի՝ վերջին տարիներին ունեցած հաջողությունները փնովել և փորձում են մեր քաղաքացիների ականջին հաճելի հնչեցնել՝ ֆինանսների հետ կապված։ Ես այդ կարծիքին չեմ։ Երևան քաղաքն իր համայնքային բյուջեով և իր ծրագրային մոտեցումներով կարող է նման ծախսեր իրականացնել և ներկայանալի դառնալ այլ երկրներում, այլ մայրաքաղաքներում»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում