Մակրոնը հայտարարել է ԵՄ-ի բարենորոգման Ֆրանսիայի նախաձեռնության մասին
Փարիզը մտադիր է մինչև տարեվերջ պատրաստել Եվրամիության բարեփոխման ճանապարհի քարտեզը: Այդ մասին օգոստոսի 25-ին հայտարարել է Ֆրանսիայի ղեկավար Էմանուել Մակրոնը Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովի հետ բանակցությունների արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում:
«Այժմ նպաստավոր պահ է ԵՄ-ի բոլոր պետությունների՝ թե նոր, թե հին, ջանքերի միավորման համար ընդհանուր հիմնախնդիրների լուծման գործում: Ֆրանսիան ստանձնում է Եվրոպայի բարեփոխման նախաձեռնությունը, մինչև տարեվերջ ԵՄ-ին անհրաժեշտ բարեփոխումների ճանապարհի քարտեզը պատրաստ կլինի»,- ասել է Մակրոնը:
Ֆրանսիայի նախագահը Բուլղարիայում է գտնվում կարճատև այցով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: