Բաժիններ՝

Կիևյան կամրջից նետված 20-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացավ

News.am-ի հաղորդմամբ՝ Երևանի Կիևյան կամրջից օգոստոսի 24-ին նետված 20-ամյա աղջիկը մահացել է: «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից հայտնեցին, որ աղջիկը մահացել է երեկ ժամը 21:00-ի սահմաններում:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացրել էր, որ օգոստոսի 24-ին՝ ժամը 16:02-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կիևյան կամրջից քաղաքացին ցած է նետվել Հրազդան գետը, ջրի հոսքը քշում է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը մոտ 20 տարեկան աղջիկը (անձը չպարզված) տեղի ուժերով դուրս է բերվել գետից:

Փրկարարները տուժածին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել էր «Արմենիա» ՀԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել էին ծայրահեղ ծանր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս