Խոսրովի անտառում ծխացող օջախների թիվը նվազում է
ՀՀ Արարատի մարզում գտնվող «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի տարածքում հետմարման աշխատանքները շարունակվում են: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Օգոստոսի 24-ին հետմարման աշխատանքներին մասնակցել է 90 փրկարար ծառայող, անտառտնտեսության 40 և ոստիկանության Արարատի բաժնից 5 աշխատակից:
Հետախուզության է ենթարկվել 600 հա մակերեսով տարածք, որտեղ հայտնաբերվել է 86 ծխացող օջախ, որը նախորդ օրվա համեմատ գրեթե կրկնակի քիչ է: Բոլոր օջախները մարվել են:
Հետմարման աշխատանքների ընթացքում ևս արգելոցում շուրջօրյա հերթապահություն է սահմանված:
Օգոստոսի 25-ի վաղ առավոտյան հետմարման աշխատանքները վերսկսվել են: Արգելոցում ծխացող օջախների հետհանգեցման աշխատանքներում ներգրավված է 81 փրկարար ծառայող և անտառտնտեսության 29 աշխատակից: