Բաժիններ՝

Ճապոնացի բժշկի կյանքի 7 կանոնները, ով ապրել է մինչև 105 տարեկանը

Մահվանից մի քանի ամիս առաջ ճապոնացի բժշիկ Հինոհարա Սիգեակին շարունակում էր բուժել հիվանդներին և աշխատում էր օրական մինչև 18 ժամ: Նա 105 տարեկան էր: AdMe-ն ներկայացնում է ճապոնացի երկարակյացի կյանքի հիմնական սկզբունքները և խորհուրդները:

1. Գլխավորը կյանքում այն է, ինչ դու ներդնում ես շրջապատող աշխարհում: Շատ կարևոր է սկսել օրն ինչ-որ բան ստեղծելու ցանկությամբ, չէ՞ որ յուրաքանչյուր ակնթարթն այլ մարդկանց համար ինչ-որ հիասքանչ բան անելու հնարավորություն է:

Օրինակ, Անջելինա Ջոլին՝ ամերիկացի դերասանուհին և ռեժիսորը, հանդես է գալիս՝ որպես ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան և կյանքի էական մասը հատկացնում է բարեգործությանը:

2. Ավելի քիչ անհանգստացեք սննդի և քնի խիստ ռեժիմի մասին և ավելի շատ ուրախացեք: Երբ մենք երեխա էինք, մեր այլ գործերի շարքում՝ մենք մոռանում էինք ուտել և քնել: Աշխարհով հենց այսպիսի ոգեշնչումը պետք է պահպանել նաև մեծ ժամանակ:

Կարդացեք նաև

3. Մի դադարեք աշխատել: Համենայն դեպս, ոչ շուտ, քան մինչև 70 տարեկանը
Կես դար առաջ, երբ, օրինակ՝ Ճապոնիայում, կյանքի միջին տևողությունը 68 տարին էր, թոշակի անցնելը 64-ում խելամիտ էր: Հիմա, երբ այդ թիվը հասել է մինչև 84, այդքան շուտ աշխատանքից հեռանալը նույնն է, ինչ գիտակցաբար կրճատել սեփական կյանքը:

4. Եթե Դուք ուզում եք երկար ապրել, մի հավաքեք ավելորդ քաշ: Ես նախաճաշին խմում եմ մեկ բաժակ նարնջի հյութ՝ 1 ճ/գ ձիթապտղի յուղով. դա ամրացնում է անոթները: Ճաշին՝ կաթ և թխվածքաբլիթ: Ընթրիքին՝ բանջարեղեն, մի փոքր ձուկ և բրինձ: Շաբաթը 2 անգամ՝ 100 գ միս: Հաճախ ես շատ զբաղված եմ լինում, որպեսզի հասցնեմ քաղց զգալ:

5. Երբեք կուրորեն մի հավատացեք այն բանին, ինչ ասում է բժիշկը:  Հաճախ բժիշկներն իրենց հիվանդներին խորհուրդ են տալիս այն, ինչին երբեք իրենք չեն գնա: Նախքան լուրջ բուժում սկսելը շատ կարևոր է գտնել մասնագետի, ում Դուք կարող եք ամբողջովին վստահել:

6. Մի կենտրոնացեք ցավի վրա, մի խորացրեք այն: Միակ բանը, ինչը կարող է մեզ շեղել ցավից, դա հաճույքն է: Մի զրկեք Ձեզ դրանից: Մի խորացեք հիվանդության մեջ և միշտ դրանից դուրս գալու ճանապարհ փնտրեք:

7. Միշտ բարձրացեք աստիճաններով: Պետք է օգտագործել յուրաքանչյուր հնարավորություն՝ մկանները մարզելու համար:

Բժիշկ Հինոհարա Սիգեակին ապրել է մինչև 105 տարեկանը, աշխատել է մինչև վերջին օրերը և վստահ է եղել, որ մեր կյանքն առաջին հերթին արարում է:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս