Արշակունյաց պողոտայում վրաերթի ենթարկված երիտասարդի վիճակը ծանր է
Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում՝ «Կինո Հայաստան» ժամանցի կենտրոնի մոտակայքում վրաերթի ենթարկված երիտասարդի վիճակը ծանր է: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Հիշեցնենք՝ օգոստոսի 24-ին, ժամը 08:42-ին ահազանգ էր ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում՝ «Կինո Հայաստան» ժամանցի կենտրոնի մոտակայքում, քաղաքացուն վրաերթի են ենթարկել: Պարզվել էր, որ Արշակունյաց պողոտայի թիվ 50 հասցեի մոտակայքում անձը չպարզված քաղաքացին անհայտ մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 1992 թ. ծնված Ե. Մ.-ին:
Փրկարարները Ե. Մ.-ին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով գլխի վնասվածքով հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: