Բաժիններ՝

ԻՊ-ի զինյալները գլխատել են լիբիացի ինը զինվորականների

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները հարձակվել են Լիբիայի ազգային բանակի (ԼԱԲ) դիրքերի վրա և գլխատել ինը զինվորականների: Այդ մասին հայտնել է զինվորականների ներկայացուցիչ գնդապետ Ահմեդ ալ Միսմարին:

«Գլխատվել են առնվազն ինը զինվորներ, նույն կերպ սպանվել են երկու խաղաղ բնակիչներ»,- հայտարարել է գնդապետը «Ֆրանսպրես» գործակալությանը: ԼԱԲ-ի դիրքերի վրա հարձակումը տեղի է ունեցել Տրիպոլիից 500 կիլոմետր հարավ ընկած շրջանում:

Լիբիայում այժմ երկիշխանություն է տիրում. երկրի արևելքի Թոբրուք քաղաքում նիստեր է գումարում ժողովրդի կողմից ընտրված խորհրդարանը, իսկ արևմուտքում Տրիպոլի մայրաղաքում իշխում է ՄԱԿ-ի և Եվրոպայի աջակցությամբ ձևավորված ազգային համաձայնության կառավարությունը՝ Ֆայեզ Սարաջի գլխավորությամբ:

Երկրի արևելյան մասի իշխանությունները գործում են Տրիպոլիից անկախ և համագործակցում ազգային բանակի հետ՝ մարշալ Խալիֆա Խավթարի գլխավորությամբ, որը տևական պատերազմ է մղում իսլամիստների դեմ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս