PicsArt-ը գործարկել է iMessage հավելված սթիքերների համար
PicsArt-ում ընկերների հետ շփման և յուրովի ինքնարտահայտման համար այժմ հասանելի են ավելի քան 2 մլն ազատ օգտագործման սթիքերներ
PicsArt՝ ամսական ավելի քան 90 միլիոն ակտիվ օգտատեր ունեցող լուսանկարների խմբագրման առաջատար հավելվածն ու ստեղծարար սոցիալական ցանցը iMessage հավելվածի համար գործարկել է նոր գործառույթ, ինչը iMessage օգտատերերին հնարավորություն է տալիս ընկերների հետ շփման համար օգտագործել PicsArt-ի 2 մլն սթիքերները: Այժմ հեշտությամբ կարելի է PicsArt սթիքերներ ստեղծել, որոնել և օգտագործել դրանք անմիջապես iMessage-ում:
Այս ծառայությունը iMessage-ի և PicsArt օգտատերերի շփումն ավելի ստեղծարար ու բովանդակալից է դարձնում։ Օգտագործելով PicsArt-ի 3 հազարից ավելի խմբագրման գործիքները, ֆիլտրերը, արհեստական ինտելեկտի էֆեկտները, տեքստերն ու տառատեսակները՝ PicsArt-ի օգտատերերը ստեղծել են սթիքերներ ցանկացած զգացմունք արտահայտելու համար:
Ի դեպ, PicsArt հավելվածում օգտատերերի կողմից ամեն օր հազարավոր նոր սթիքերներ են ստեղծվում: Այժմ iMessage-ի ցանկացած օգտատեր կարող է օգտվել PicsArt-ում առկա սթիքերներից՝ իր զգացմունքները կամ տրամադրությունը փոխանցելու համար։ Իսկ եթե համապատասխան պատկեր չգտնվի, կարելի է ինքնուրույն, հեշտությամբ ստեղծել ցանկացած սթիքեր։
Այժմ արդեն iOS օգտատերերը կարող են
1) ներբեռնել PicsArt-ի iPhone-ի կամ iPad-ի համար նախատեսված նոր iMessage հավելվածը,
2) ազատ օգտագործման համար հասանելի սթիքերների շտեմարանում որոնել ցանկացած սթիքեր,
3) ցանկացած նկարից նոր սթիքեր ստեղծել,
4) վերցնել և տեղադրել սթիքերը iMessage հաղորդագրության ցանկացած հատվածում, նույնիսկ հաղորդագրությունից դուրս՝ խոսակցությունն ավելի զվարճալի և ստեղծարար դարձնելու համար:
«PicsArt-ում սթիքերների ստեղծման աճի տեմպերը հսկայական են: Այժմ մենք ունենք օգտատերերի կողմից ստեղծված 2 միլիոն սթիքեր և ավելի քան 10 միլիոն ազատ օգտագործման համար հասանելի (free-to-edit) լուսանկարներ, ինչի շնորհիվ PicsArt-ը դարձել է աշխարհի ամենամեծ free-to-edit շտեմարաններից մեկը»,- նշում է PicsArt-ի Պրոդուկտի համար պատասխանատու փոխնախագահ Արգամ Դեր Հարությունյանը: «PicsArt-ի iMessage հավելվածով մենք ընկերների համար զրույցները դարձնում ենք զվարճալի և սթիքերներով ինքնարտահայտման հնարավորություն տալիս»:
Ինչպե՞ս օգտագործել PicsArt-ի iMessage հավելվածը.
1. Ներբեռնեք PicsArt ֆոտոխմբագրման հավելվածը iOS-ի համար2. Բացեք iMessage՝ նոր հաղորդագրություն գրելու համար, սեղմեք ձախ կողմի սլաքը3. Սեղմեք App Store iMessage, ապա սեղմեք ձախից ներքևում գտնվող չորս կետիկը4. Նշեք PicsArt հավելվածը և փնտրեք սթիքերներ կամ ստեղծեք ձեր անձնական սթիքերը5. Սթիքերն ընտրելուց հետո տեղափոխեք այն հաղորդագրության (chat) մեջ:
Բացի iMessage-ից, PicsArt սթիքերներով կարող եք կիսվել նաև բոլոր սոցիալական ցանցերում, այդ թվում՝ WhatsApp, Facebook Messenger, Instagram, Facebook և Twitter:
Սիրարփի Աղաբաբյան