Ֆուտբոլիստ-պոլիգլոտների խորհրդանշական հավաքականը
Ասում են, որ մարզիկներն այնքան էլ չեն սիրում սովորել և նախընտրում են անընդհատ մարզվել: Սակայն կան մի շարք մարզիկներ, որ կոտրում են այս կարծրատիպը: Ներկայացնում ենք ֆուտբոլիստ-պոլիգլոտների խորհրդանշական հավաքականը:
Դարպասապահներ
Տիբո Կուրտուա
Տիրապետում է ֆրանսերենի, հոլանդերենի, գերմաներենի և անգլերենի:
Պետր Չեխ
Խոսում է չեխերեն, ֆրանսերեն, անգլերեն, գերմաներեն և իսպաներեն:
Պաշտպաններ
Դեյան Լովրեն
Խոսում է արաբերեն, խորվաթերեն, բոսնիերեն, մակեդոներեն, ֆրանսերեն, գերմաներեն և անգլերեն:
Սթեֆան Լիխտշտայներ
Տիրապետում է գերմաներեն, ֆրանսերեն, իտալերեն և անգլերեն լեզուներին:
Պատրիս Էվրա
Խոսում է ֆրանսերեն, իտալերեն, անգլերեն, պորտուգալերեն և իսպաներեն:
Ֆիլիպ Սանդերսոն
Սանդերսոնը խոսում է 6 լեզուներով՝ անգլերեն, գերմաներեն, իսպաներեն, ֆրանսերեն, սերբերեն և իտալերեն:
Կիսապաշտպաններ
Ժալսոն Ֆերնանդեշ
Խոսում է պորտուգալերեն, իսպաներեն, գերմաներեն, իտալերեն, ֆրանսերեն և անգլերեն լեզուներով:
Մատեո Կովաչիչ
Կովաչիչը խոսում է խորվաթերեն, անգլերեն, իտալերեն, իսպաներեն և գերմաներեն լեզուներով:
Արիեն Ռոբեն
Ռոբենը տիրապետում է հոլանդերենի, անգլերենի, իսպաներենի և գերմաներենի:
Իվան Ռակիտիչ
Տիրապետում է սերբերենի, խորվաթերենի, գերմաներենի, անգլերենի, ֆրանսերենի և իսպաներենի:
Միրալեմ Պյանիչ
Պչայնիչը խոսում է բոսնիերեն, ֆրանսերեն, իտալերեն, գերմաներեն և անգլերեն լեզուներով:
Կակա
Կական խոսում է 4 լեզուներով՝ պորտուգալերեն, իտալերեն, իսպաներեն և անգլերեն:
Մարկո Արնաուտովիչ
Խոսում է գերմաներեն, հոլանդերեն, սերբերեն և անգլերեն:
Հենրիխ Մխիթարյան
28 տարեկանում Հենրիխը վարժ խոսում է 6 լեզուներով՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, պորտուգալերեն, գերմաներեն, կարողանում է հանգիստ շփվել իտալերենով և հասկանում է ուկրաիներեն ու իսպաներեն:
Հարձակվողներ
Էդին Ջեկո
Տիրապետում է Հարավսլավական լեզուներին՝ բոսնիերեն, սերբերեն, խորվաթերեն, սլավոներեն, ինչպես նաև գերմաներեն, անգլերեն, չեխերեն և իտալերեն:
Զլատան Իբրահիմովիչ
Հաճախ ակումբներ փոխելու արդյունքում՝ Իբրահիմովիչը խոսում է մի շարք լեզուներով, այդ թվում՝ շվեդերեն, բոսնիերեն, իտալերեն, իսպաներեն և անգլերեն:
Ռոմելու Լուկակու
Լուկակուն խոսում է ֆրանսերեն, հոլանդերեն, իսպաներեն, պորտոգալերեն, անգլերեն:
Գլխավոր մարզիչ
Ժոզե Մոուրինիո
Յուրահատուկը ևս պոլիգլոտ է: Նա խոսում է պորտուգալերեն, իսպաներեն, կատալոներեն, անգլերեն, ֆրանսերեն և իտալերեն:
Սիրարփի Աղաբաբյան