Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն Բաղդադում խոսել է քրդական հանրաքվեի մասին
![](https://168.am/wp-content/uploads/2017/08/902770.jpg)
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, ով պաշտոնական այցով գտնվում է Բաղդադում, կրկին անդրադարձել է Իրաքի քրդերի անկախության հանրաքվեին: Այս մասին հայտնում է թուրքական demokrathaber.org-ը:
«Մենք սպասում ենք, որ իրաքի քրդերը կհրաժարվեն անկախության հանրաքվեի անցկացումից»,- Բաղդադում իրաքյան գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Չավուշօղլուն:
Մամուլի ասուլիսից առաջ Չավուշօղլուն գոհունակություն է հայտնել իրաքյան Մոսուլում «Իսլամական պետության» դեմ պայքարում ունեցած հաջողությունների վերաբերյալ և շեշտել, որ Թուրքիայի համար չափազանց կարևոր է Իրաքի տարածքային ամբողջականությունը: