Բաժիններ՝

Թիվ 46 երթուղու միկրոավտոբուսում կատարված դրամապանակի գողությունը բացահայտվեց

Օգոստոսի 19-ին ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել թիվ 46 երթուղու ավտոբուսի սրահում 1975 թ. ծնված Նաիրա Գ.-ի դրամապանակը գողանալու մասին: Ըստ տուժածի հաղորդման՝ դրամապանակի մեջ եղել է 20.000 դրամ, բանկի վճարային քարտ և տարբեր խանութների զեղչային քարտեր:

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված գողությունը կատարել է 1970 թ. ծնված Արմեն Ա.-ն, ով օգոստոսի 22-ին ժամը 15.45-ին «Ռոսիա» տոնավաճառի մոտից բերման է ենթարկվել և տվել խոստովանական բացատրություն:

Կատարվում է հետաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031