Բաժիններ՝

Դատարանը մեղադրանքներ առաջադրեց Կատալոնիայում ահաբեկչության մասնակցության մեջ կասկածվողներից երկուսին

Իսպանիայի դատարանը մեղադրանքներ է առաջադրել Կատալոնիայում ահաբեկչական գործողությունների մասնակցության մեջ կասկածվողներից երկուսին: Ինչպես հայտնել է Reuters-ը, Մոհամեդ Հուլի Քեմլյալը և Դրիս Ուքաբիրը մեղադրվում են ահաբեկչական խմբավորման մասնակցության և սպանության մեջ:

Երրորդ կասկածյալը՝ Սալհ ալ Քարիբը, ոստիկանությունում կալանքի տակ կմնա՝ սպասելով հետագա հետաքննությանը: Նաև դատավորը որոշել է բաց թողնել Մոհամեդ Աալին «որոշակի պայմաններով», ճշտել է գործակալությունը:

Իրավապահների վարկածով՝ խմբավորման մեջ, որը կանգնած է օգոստոսի 17-ի ահաբեկչական գործողությունների հետևում, մտել է 12 մարդ: Չորսը ձերբակալվել են, հինգը, ներառյալ գլխավոր կասկածյալ Յունես Աբույաքուբը, ոչնչացված են:

Օգոստոսի 17-ի երեկոյան միկրոավտոբուսը մարդկանց վրաերթի է ենթարկել Բարսելոնայի Ռամբլայի փողոցի շրջանում: Այդ նույն երեկոյան Կամբրիլս քաղաքում ահաբեկիչների ևս մեկ խումբ ֆուրգոնով վրաերթի է ենթարկել մարդկանց: Վերջին տվյալներով՝ մի շարք ահաբեկչական գործողությունների զոհ է դարձել 15 մարդ, ավելի քան 100-ը տուժել է: Գրոհների պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031