Մեսսին դժգոհ է «Բարսելոնայի» ղեկավարության աշխատանքից
Լիոնել Մեսսին և «Բարսելոնայի» մյուս ֆուտբոլիստները դժգոհ են ակումբի տեխնիկական տնօրեն Ռոբերտ Ֆերնանդեսի աշխատանքից:
Ինչպես հաղորդում է Cadena SER-ը, «Բարսելոնայի» առանցքային ֆուտբոլիստները «մինչև կոկորդները կուշտ են» ակումբի տեխնիկական տնօրեն Ռոբերտ Ֆերնանդեսի աշխատանքից: Տրանսֆերային շուկայում ակումբի անհամոզիչ աշխատանքը հանդիսանում է պատճառներից մեկը, թե ինչու «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին մինչև հիմա չի ստորագրում նոր պայմանագիրը: Արգենտինացուն անհասկանալի է, թե ինչ նախագիծ է իրեն առաջարկում «Բարսելոնան»:
Այդ կասկածները կիսում են նաև թիմի մյուս առաջատար ֆուտբոլիստները:
Ավելի վաղ «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Նեյմարը, ով այս ամառ տեղափոխվեց ՊՍԺ, հայտարարել էր, որ կատալոնական ակումբն ավելի լավ ղեկավարության է արժանի:
Պատրաստեց Անի Գաբուզյանը