«Կցանկանայի տեսնել «Մանչեսթեր Յունայթեդին», երբ նրանք հաշվի մեջ զիջում են». Ժոզե Մոուրինիո
«Յուրահատուկի» նախընտրությունները բավականին ինքնատիպ են: «Մանչեսթեր Յունայթեդը» մեկնարկեց ԱՊԼ-ում 2 խոշոր հաղթանակներով՝ յուրաքանչյուրը՝ 4:0 հաշվով, բայց Ժոզեն դժվարություններ է ուզում:
«Ես կցանկանայի, որպեսզի իմ թիմը զիջեր հաշվի մեջ: Այդ ժամանակ ես կարող եմ տեսնել, թե այն էմոցիոնալ ինչ ռեակցիա է ցուցաբերում անհաջողության դեպքում:
Տվյալ պահին ամեն ինչ մեր օգտին է դասավորվում, բայց այդպես միշտ չի լինի: Դուք ճանապարհին միշտ կհանդիպեք դժվարությունների և արգելքների: Մենք պետք է պատրաստ լինենք նման բանի: Թիմը դեռ նման բանի չի հանդիպել, բայց երբ մենք կհայտնվենք հաշվում հետ մնացողի վիճակում, մեր առջև բացարձակապես այլ խնդիր կկանգնի:
Ես ուզում եմ տեսնել, թե ինչպես իմ ֆուտբոլիստները կփորձեն փոխել խաղի ընթացքը: Եկեք տեսնենք, թե ինչպիսին ենք մենք բարդ իրավիճակներում, երբ պետք է հաղթանակ կորզել վերջին րոպեներին»,- ասել է Մոուրինիոն Sky Sports-ին:
3-րդ տուրում մանկունյանցիները կընդունեն «Լեսթերին»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը