Տան բակում օձ է հայտնաբերվել
Օգոստոսի 17-ին, ժամը 20:06-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Արայի թաղամասի թիվ 15 տան բակում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները 4-րդ նրբանցքի թիվ 15 տան (սեփականատեր՝ Ա. Չ.) բակում հայտնաբերել են իժ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: