ԱՄՆ-ը ակտիվ քաղաքականություն է վարելու Հարավային Կովկասի տարածաշրջանում

ԱՄՆ-ի նախագահ Թրամփի վարչակազմին հաջորդող -ի վարչակազմը, լինի երեք ու կես, թե՝ յոթ ու կես տարի անց, շատ ավելի կասկածամիտ քաղաքականություն կվարի Ռուսաստանի նկատմամբ եւ ավելի պատրաստակամ կլինի ներգրավվել Հարավային Կովկասի երկրների հետ հարաբերություններում, «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում ասել է Ամերիկյան ձեռնարկատիրության ինստիտուտի վերլուծաբան Մայքլ Ռուբինը.

«Դա նշանակում է պատրաստակամություն՝ ԱՄՆ-ի կողմից ամրապնդելու համար կապերը Ադրբեջանի եւ Վրաստանի եւ նույնիսկ՝ Հայաստանի հետ, եթե ԱՄՆ-ի հայ համայնքը ճիշտ քաղաքականություն վարի»:

Ռուբինի խոսքով, ԱՄՆ-ում Ռուսաստանի նկատմամբ կասկածանքն ամրապնդվելէ երկրի բոլոր քաղաքական մակարդակներում, ինչն ակնհայտ քաղաքականության փոփոխության ազդանշան է.

«Առաջին անգամ բազմաթիվ հանրապետականներ ու բազմաթիվ դեմոկրատներ միասնական են, երբ հարցը վերաբերում է Ռուսաստանին»:

Կարդացեք նաև

Առջեւում, Մայքլ Ռուբինի խոսքով, Սառը պատերազմի հեռանկարն է, որը դեռեւս դանդաղեցնում է Դոնալդ Թրամփի վարչակազմի առկայությունը:

Ատլանտյան խորհրդի վերլուծաբան, նախկին դեսպան Ջոն Հերբսթի կարծիքով, առաջիկայում առավել հավանական է, որ թե՛ Միացյալ Նահանգները եւ թե՛ Ռուսաստանը փորձեն սերտացնել հարաբերությունները Ադրբեջանի հետ: Սակայն, այստեղ կան լուրջ խնդիրներ.

«Ադրբեջանը գիտակցում է Արեւմուտքի հետ հարաբերությունների կարեւորությունը անվտանգության եւ տնտեսական բարգավաճման համար, սակայն այն ունի խնդիրներ, որովհետեւ չի հավատում ժողովրդավարությանը եւ չի կիրառում ժողովրդավարություն»:

Հարավային Կովկասում Միացյալ Նահանգների քաղաքականության փոփոխության մասին, վերլուծաբանների կարծիքով, արդեն իսկ վկայում է ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսի վերջին այցը Վրաստան, որտեղ նա ելույթ ունեցավ տարածաշրջանի երեք երկրների զինվորականների առջեւ.

«Միասնական ենք մենք զենքի, միասնական ենք մենք վճռականության եւ միասնական ենք մենք հավատքի մեջ: Միասնբար հավատում ենք ազատությանը եւ հավատում ենք Տիրոջը, ով աղբյուրն է ազատության»:

Տեսանյութեր

Լրահոս