Բաժիններ՝

Մեխակ Ապրեսյանը՝ Զվարթնոցի և Գառնիի մուտքավճարների թանկացման մասին

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Գառնիի և Զվարթնոցի մուտքավճարների թանկացման հարցի մասին՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանն ասաց, որ հայկական զբոսաշրջային արդյունքը միջազգային շուկայում գնային մրցունակությամբ և ծառայությունների որակի առումով չի զիջում մրցակիցներին, և ցանկացած թանկացում, իհարկե, ցանկալի չէ և կարող է բացասաբար անդրադառնալ մեր մրցունակության վրա, եթե դա պայմանավորված չէ հավելյալ արժեքով, լրացուցիչ ծառայություններով, դրանց որակի բարձրացմամբ։

«Ծառայություններից օգտվողը՝ սպառողը, ավելի լավ չի զգում՝ ավել գումարը վճարելով։ Երբ ինքը հասկանում է, որ մի քիչ ավելի թանկ վճարեց և ստացավ ավելի լավ ծառայություն, դա, իհարկե, ավելի լավ է։ Մենք հուսով ենք և կարծում ենք, որ սրանով է պայմանավորված Զվարթնոցի և Գառնիի գների թանկացումը, որովհետև, ինչպես հայտարարում են պատասխանատուները՝ դա պայմանավորված է  ծառայությունների որակի բարձրացմամբ, լրացուցիչ ծառայություններ ներառելով, հավելյալ արժեքով»,- նկատեց պարոն Ապրեսյանը։

Վերջինս հույս հայտնեց, որ դա այդպես կլինի, և, ըստ նրա՝ այդ դեպքում թանկացումն էական բացասական ազդեցություն չի ունենա մեր զբոսաշրջային արդյունքի վրա։

Ռոզա Հակոբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս