Բաժիններ՝

Կոսովոյում վեց ռուսների են ձերբակալվել սահմանն անօրինականորեն հատելու համար

Կոսովոյում վեց ռուսաստանցիներ են ձերբակալվել սահմանն անօրինականորեն հատելու համար: Ինչպես հայտնել են տեղի ոստիկանությունում, ռուսաստանցիները սահմանազատման գիծն անցել են Սերբիայի կողմից: Ռուսաստանի քաղաքացիների հետ ձերբակալվել են նաեւ հինգ սերբեր։

Ինչպես պատմել են Կոսովոյի ոստիկանությունում, սահմանի անօրինական հատման մեջ կասկածվողները երթեւեկել են սերբական համարանիշերով ավտոմոբիլներով: Իրավապահ մարմինները ավտոմեքենաները կանգնեցրել են օգոստոսի 8-ի ցերեկը Պոդուեւո քաղաքի մոտ՝ «ճիշտ KFOR նշանի տակ, որը նշում է, որ մերձակայքում գտնվում է սահմանը», մեջբերում է ՌԻԱ Նովոստին ոստիկանության հաղորդումը:

Մոսկվան, ինչպս եւ Բելգրադը, չեն ճանաչում Կոսովոյի ինքնիշխանությունը, իսկ Սերբիա տուրիստական ուղեւորությունների համար ռուսաստանցիներին այցագիր հարկավոր չէ: Մինչդեռ Կոսովոն պահանջում է Կոսովոյի կամ Շենգենի այցագիր: Սերբիայում Ռուսաստանի դեսպանությունում BBC-ի ռուսական ծառայությանը հավաստել են ռուսաստանցի քաղաքացիների ձերբակալման փաստը, սակայն չեն կարողացել հայտնել միջադեպի մանրամասները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս