Տեսանյութով ցուցադրել են թղթի ստեղծումը ներքին օրգաններից
ԱՄՆ-ի Հյուսիսարեւմտյան համալսարանի գիտնականները սովորել են թուղթ ստեղծել՝ որպես հումք օգտագործելով խոզերի եւ կովերի օրգանները: Պատրաստման տեխնոլոգիան ցուցադրող տեսագրությունը հրապարակված է Gizmodo-ի կայքում։
Կենդանիների փորոտիքը կտրտում են խորանարդիկներով, ինչից հետո դրանք մանրացնում են եւ զանգվածից կորզում բջջային բաղադրիչները: Մնում են սոսկ սպիտակուցները, որոնք մտնում են հյուսվածքների արտաբջջային կառուցվածքների բաղադրության մեջ: Ստացված փոշին օգտագործվում է թղթի պատրաստման համար: Հետազոտողների խոսքով՝ որպես հումք են օգտագործվել սիրտը, երիկամները, ձվարանները եւ այլ օրգաններ: