Բաժիններ՝

Facebook-ը կզբաղվի սեփական սերիալների արտադրությամբ

Facebook սոցիալական ցանցի ներկայացուցիչները Հոլիվուդի գործակալությունների հետ քննարկում են սեփական սերիալների եւ հեռուստահաղորդումների ստեղծման հնարավորությունը՝ դրանց գործարկումը նախատեսելով ամռան վերջին: Այդ մասին հայտնել է Dow Jones Newswires գործակալությունը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուր։
Սոցցանցի պլաններում բարձրորակ սերիալների արտադրությունն է՝ յուրաքանչյուր սերիայի մինչեւ 3 միլիոն դոլար բյուջեով, ինչը մոտավորապես համապատասխանում է հեռուստատեսությամբ ցուցադրվող առավել ժողովրդականություն վայելող սերիալների բյուջեին: Նաեւ Facebook-ը մտադիր է ստեղծել հեռուստահաղորդումներ ավելի չափավոր բյուջեով՝ յուրաքանչյուր մասի համար 500 հազարից մինչեւ 1 միլիոն դոլարով, կարճամետրաժ (մինչեւ 10 րոպե) տեսանյութեր:

Նոր սերիալները նախատեսված են 13-ից մինչեւ 34 տարեկանների լսարանի համար, եւ, աղբյուրների խոսքով, դրանք կխուսափեն քաղաքական թեմաներից, ոչ նորմատիվային բառապաշարից եւ էրոտիկայից:

Facebook-ը դուրս է գալիս բանուկ շուկա. միայն անցալ տարի ԱՄՆ-ում հեռարձակվել Է 455 սերիալ: Ընկերությունն ստիպված կլինի բախվել այնպիսի առցանց-հսկաների հետ, ինչպիսիք են Netflix-ը, Amazon.com-ը եւ Hulu-ն, որոնք արդեն վաղուց Է, ինչ բացառիկ նյութի մշտական մատակարարներ ունեն, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս