Բաժիններ՝

«Կառավարությունը հետևողականորեն շարունակում է աշխատանքները ծրագրային բյուջետավորման ներդրման համար». Կարեն Կարապետյան

Այսօր ԱԺ մշտական հանձնաժողովներում սկսվեցին «ՀՀ 2016 պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումները:

«Կառավարությունը հետևողականորեն շարունակում է աշխատանքները ծրագրային բյուջետավորման ներդրման համար»,- հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը:

Ըստ նրա` դա նշանակում է, որ ավելի մեծ շեշտադրումներ պետք է կատարվեն արդյունքային ցուցանիշների վրա, այսինքն` ոչ թե ինչքան ֆինանսական միջոցներ են ծախսվել, այլ ինչ արդյունքներ են եղել: Կ.Կարապետյանը նշեց, որ տնտեսական հետագա զարգացման հիմքերը դնելու նպատակով սկսվել և շարունակվում են քննարկումները, որոնք արտացոլվել են կառավարության գործունեության ծրագրում, նաև ներկայացված կլինեն Միջնաժամկետ ծախսային ծրագրում: Կ.Կարապետյանը հույս հայտնեց, որ ԱԺ-ում կծավալվեն կառուցողական քննարկումներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս