Բաժիններ՝

Ֆրանսիացի ֆիթնես-մոդելը մահացել է սերուցքի հարման սարքի պայթյունից

Ֆրանսիացի հայտնի ֆիթնես-մոդել եւ բլոգեր Ռեբեկա Բուրգերը մահացել է սերուցքի հարման գլանանոթի պայթելու հետեւանքով: Աղջկա մահվան մասին հայտնել են նրա հարազատները: «Մեծ տխրությամբ հայտնում ենք, որ Ռեբեկան 2017 թվականի հունիսի 18-ին վաճխանվեց դժբախտ պատահարի հետեւանքով: Նրա սգացող ընտանիք»,- նշվում է Instagram-ում մոդելի օգտահաշվի վերջին հրապարակման մեջ։
Նաեւ Ռեբեկայի հարազատները հրապարակել են պայթած սիֆոնի լուսանկարները եւ հայտնել, որ հարվածը դիպել է կրծքին եւ հանգեցրել սրտի կանգի: Նրանք նաեւ հորդորել են հեռու մնալ նման կարգի գլանանոթներից:

Ռեբեկան 33 տարեկան էր: Մոդելն ավելի քան 150 հազար բաժանորդ ուներ Instagram-ում:

60 Millions de consommateurs պորտալի տեղեկատվությամբ՝ խոսքը վերաբերում է Ard”Time մակնիշի սիֆոնին, որը թողարկվել է 2009-ից մինչեւ 2013 թվականն ընկած ժամանակամիջոցում: Ըստ պորտալի հայտարարության՝ ապարատները մեկ անգամ չէ, որ հանգեցրել են վնասվածքների, ինչի հետեւանքով դրանք հանվել են վաճառքից, սակայն դժբախտ դեպքերը միեւնույն է շարունակվել են, հաղորդել Էէ ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս