Բաժիններ՝

Թրամփը մեկ տարով երկարացրեց Բելառուսի իշխանությունների նկատմամբ պատժամիջոցները

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մեկ տարով երկարացրել է ամերիկյան պատժամիջոցների գործողությունը Բելառուսի ղեկավարության ներկայացուցիչների նկատմամբ: Հունիսի 13-ին նա ստորագրել է համապատասխան հրամանագիրը եւ ԱՄՆ-ի Կոնգրեսին ծանուցում հղել այդ մասին:

Պատժամիջոցների նման ռեժիմների ամենամյա երկարացումն օրենսդիրների գիտությամբ նախատեսված է ամերիկյան օրենքով:

Հրամանագրում ասված է, որ «Բելառուսի կառավարության առանձին ներկայացուցիչների գործողություններն արտակարգ սպառնալիք են ներկայացնում ԱՄՆ-ի ազգային անվտանգությանը եւ արտաքին քաղաքականությանը»: Դրանք նաեւ «խաթարում են ժողովրդավարական գործընթացներն ու ինստիտուտները Բելառուսում»:

Առաջին անգամ նման հրամանագիր է ստորագրվել տակավին 2006 թվականին ԱՄՆ-ի այն ժամանակվա նախագահ Ջորջ Բուշի կողմից: Բելառուսի պաշտոնատար անձանց սեւ ցուցակում, որոնց վրա տարածվում են պատժամիջոցները, ներառված են տասն անուններ. երկրի նախագահը, Անվտանգության խորհրդի քարտուղարը, արդարադատության եւ ներքին գործերի նախարարները, Պետանվտանգության կոմիտեի նախագահը եւ այլք, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս