Բաժիններ՝

ԱՄՆ-ի ավելի քան 190 օրենսդիրներ հայց են հարուցել Թրամփի դեմ՝ նրան մեղադրելով Սահմանադրությունը խախտելու մեջ

Ավելի քան 190 ամերիկացի դեմոկրատ օրենսդիրներ դատական հայց են հարուցել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի դեմ՝ նրան մեղադրելով երկրի Սահմանադրության դրույթների խախտման մեջ: Հունիսի 13-ին այս մասին հայտնել է Reuters-ը: Գործակալության տվյալներով՝ հայցը հարուցվել է Վաշինգտոնի դատարանում:

Դեմոկրատները պնդում են, որ նույնիսկ պետության ղեկավարի պաշտոնին անցնելուց հետո Թրամփը շարունակում է նախկինում իր կողմից վերահսկվող ընկերությունների միջոցով վճարումներ ստանալ այլ պետությունների կառավարություններից՝ այդ կերպ խախտելով ԱՄՆ-ի Սահմանադրությունը:

Հայցվորները նշում են, որ հանրապետական Թրամփը պահպանել է իրեն պատկանած ընկերությունների սեփականությունը՝ շահերի բախումից խուսափելու համար դրանք սոսկ հանձնելով խնամառու հիմնադրամի կառավարման, որի գլուխ կանգած են նրա որդիները:

Ավելի վաղ Թրամփի դեմ համանման հայց են հարուցել Մերիլենդի նահանգի եւ Կոլումբիայի օկրուգի գլխավոր դատախազները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս