Բաժիններ՝

Վթար՝ Տիգրանաշենի ոլորաններում. տուժածներից մեկի վիճակը ծանր է

Հունիսի 13-ին, ժամը 22:08-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ, բեռնատարը շրջվել է, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 79-րդ կմ-ի հատվածում «Mercedes» մակնիշի 97 B 82310 (վարորդ՝ 1981 թ. ծնված Հ. Բ.) պետհամարանիշով կցորդիչով բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել երկաթյա արգելապատնեշներին:

Փրկարարները բեռնատարի խցիկից դուրս են բերել վարորդին և ուղևոր՝ 1977 թ. ծնված Ա. Բ.-ին ու մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածները հոսպիտալացվել են Արարատի ԲԿ, որտեղ բժիշկները Հ. Բ.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Ա. Բ.-ինը՝ ծանր. վերջինս այնուհետև տեղափոխել է «Էրեբունի» ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս