Բաժիններ՝

Իրանի արտգործնախարարն անակնկալ այց կիրականացնի Թուրքիա

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն անակնկալ այց կիրականացնի Թուրքիա: Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ»-ը:

Այցի շրջանակում նա կհանդիպի Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ: Հնարավոր է հանդիպում նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Ակնկալվում է, որ կողմերը քննարկելու են տարածաշրջանային հարցեր ու մասնավորապես Կատարի շուրջ տեղի ունեցող վերջին զարգացումները:

Ի դեպ, Զարիֆի այցի մասին լրատվամիջոցները սկսեցին հայտնել Իրանում տեղի ունեցած ահաբեկչություններից հետո: Այցը նախատեսվում է հունիսի 7-ի երեկոյան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս