Բաժիններ՝

Իրանի իշխանությունները խորհուրդ են տալիս Թեհրանի բնակիչներին՝ խուսափել մետրոյով ուղևորություններից

Իրանի հետախուզության նախարարությունը խորհուրդ է տվել Թեհրանի բնակիչներին՝ խուսափել հանրային տրանսպորտով, այդ թվում՝ մետրոյով ուղեւորություններից: Այդ մասին հայտնել է IRIB հեռուստաալիքը:

«Այսօր առավոտյան ահաբեկիչների մի քանի խմբեր փորձել են ահաբեկչական գործողություններ իրականացնել Թեհրանում: Խմբերից մեկի մասնակիցները ձերբակալված են»,-հեռուստաալիքը մեջբերել է նախարարության հայտարարությունը, որը խորհուրդ է տվել թեհրանցիներին՝ ձեռնպահ մնալ հասարակական տրանսպորտով, այդ թվում՝ մետրոյով ուղեւորություններից: Հունիսի 7-ի առավոտյան երկու հարձակում է կատարվել Իրանի մայրաքաղաքում՝ մեկը իմամ Խոմեյնիի դամբարանի մոտ, երկրորդը Իրանի խորհրդարանում: Երկու հարձակումների հետեւանքով կան զոհեր: Ավելի ուշ IRIB հեռուստաալիքը հայտնել է դամբարանի տարածքում երկրորդ մահապարտի ինքնապայթեցման մասին:

Թեհրանում կատարված հարձակումների պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս