Հրաձգություն Իրանի խորհրդարանում, կան վիրավորներ. Tasnim
Իրանի խորհրդարանում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով կան տուժածներ: Այդ մասին հայտնել է Tasnim գործակալությունը Twitter-ի իր էջում: Խորհրդարանի շենքում շարունակվում է հրաձգությունը, մի քանի մարդ պատանդ էվերցված: ISNA-ի տվյալներով՝ չորս զինյալներ մտել են խորհրդարանի շենք ու անկանոն կրակ բացել պահապանների վրա: Հարձակվողները մինչ այժմ վնասազերծված չեն: Գործակալությունը հայտնել Է երեք վիրավորների մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: