Բաժիններ՝

Alberto Guardiani-ն հեղաշրջել է պատկերացումները դասական կոշիկի մասին

Alberto Guardiani կոշիկի իտալական արտադրողը մի քանի մոդել է ներկայացրել է կանանց կոշիկի նոր հավաքածուից: Այդ մասին հաղորդվում է բրենդի հունիսի 6-ի մամուլի տեղեկագրում:

Խոսքը High England-ի լոֆերների եւ դերբիների մասին է, որոնք, մակնիշի ներկայացուցիչների խոսքով, հեղաշրջել են դասական կոշիկի մասին պատկերացումները:

Երկրաչափական փրինթները, մետաղապատ դրոշմվածքներով կաշին, տարատեսակ ծակոտվածքները, դեկորատիվ փնջիկները եւ մյուս ցայտուներանգ ագույցներն անհատականություն են հաղորդում մոդելներին:

Alberto Guardiani ընկերությունը հիմնադրվել է Իտալիայում: Նրա գլխավոր գրասենյակը գտնվում է Մոնտեգրանարոյում: Ընկերության երկու գլխավոր ցուցադրասրահները նույնպես գտնվում են Իտալիայում՝ Միլանում եւ Հռոմում: Բրենդի կրեատիվ տնօրենը հիմնադիրի դուստրն է` Սերենա Գուարդիանին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս