Բաժիններ՝

Ռոբերտ Լևանդովսկին` Բունդեսլիգայի լավագույն ֆուտբոլիստ

Մյունխենի «Բավարիա»-ի և Լեհաստանի ազգային թիմի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ճանաչվել է Բունդեսլիգայի 2016/17 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ:  Այս մասին հայտնում է Kicker-ը: Պարբերականի անցկացրած հարցմանը մասնակցել են Բունդեսլիգայի խաղերին մասնակցող 248 ֆուտբոլիստ:

Լևանդովսկին ստացել է հարցվածների 25 տոկոսի ձայները: Երկրորդ և երրորդ տեղերը, համապատասխանաբար, զբաղեցնում են «Լայպցիգ»-ից Նաբի Կեյտան և «Բորուսիա»-ից Պիեր-Էմերիկ Օբամեյանգը:

Լևանդովսկին Բունդեսլիգայում մասնակցել է 33 խաղի` խփել 30 գոլ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս