Բաժիններ՝

Լոգանք ընդունելուց հետո սրբիչը փաթաթում եք գլխի՞ն. կարդացեք սա

Marketium.ru-ն գրում է, որ լոգանք ընդունելն օրվա անբաժան մասն է։ Շատերը չեն մտածում այն մասին, որ լոգանք ընդունելու ընթացքում ևս կարելի է սխալներ թույլ տալ։

1. Ամեն օր լվանում եք մազերը։ Ամեն օր գլուխը լվանալու արդյունքում մաշկը չորանում է և գրգռվում։ Եթե մազերը բարակ են, նուրբ խնամքի կարիք ունեն, գլուխը շաբաթվա ընթացքում երկու անգամ լվացեք։ Խիտ և գանգուր մազերը հարկավոր է լվանալ շաբաթվա ընթացքում մեկ անգամ։

2. Չափազանց երկար եք լոգանք ընդունում։ Երկար լոգանք ընդունելու արդյունքում մաշկի խոնավությունը պակասում է։ Դա է պատճառը, որ օրվա ընթացքում հարկավոր է լոգանք ընդունել մեկ անգամ, որը պետք է տևի 10 րոպեից ոչ ավելի։ Եթե մարզասրահ եք հաճախում կամ շատ եք շոգում, կարող եք ևս մեկ անգամ լողանալ, բայց կարճ և առանց օճառի։

3. Ուշադրություն չեք դարձնում մեջքին և ոտքերին։ Մարմնի դժվար հասանելի հատվածները հաճախ են անուշադրության մատնվում։ Բայց հարկավոր չէ մոռանալ, որ մարմնի յուրաքանչյուր հատվածում մահացած բջիջներ կան, որոնք հարկավոր է լվանալ։ Բացի այդ՝ ոտքերը զգայուն են բակտերիաների և սնկերի նկատմամբ։

4. Խոնավեցնող կրեմն ուշ եք օգտագործում։ Օճառներն ու գելերն իսկապես չորացնում են մաշկը։ Այդ պատճառով կարևոր է լոգանք ընդունելուց անմիջապես հետո խոնավեցնող միջոցներ օգտագործել։

5. Ճիլոպը չեք չորացնում։ Մաշկի բջիջները մնում են ճիլոպի վրա և իդեալական միջավայր ստեղծում բակտերիաների բազմացման համար։ Յուրաքանչյուր անգամ օգտագործելուց հետո չորացրեք ճիլոպը և սրբիչները։

6. Մարզվելուց անմիջապես հետո լոգանք չեք ընդունում։ Մարզվելուց անմիջապես հետո հարկավոր է լոգանք ընդունել, քանի որ քրտինքի նույնիսկ փոքր քանակը կարող է ռեակցիայի մեջ մտնել միկրոբների հետ և տհաճ հոտի առաջացման պատճառ դառնալ։ Այս դեպքում կարող եք օճառ չօգտագործել։

7. Գերադասում եք տաք ջուրը։ Սառը ջրով լոգանք ընդունելը բազմաթիվ առավելություններ ունի՝ խթանում է արյան շրջանառությունը, թարմացնում, էներգիա հաղորդում, հակադեպրեսիոն ազդեցություն ունենում։ Գոնե 30 վայրկյան լոգանք ընդունեք սառը ջրով։

8. Կոնդիցիոները քսում եք մազերի ամբողջ երկարությամբ։ Կոնդիցիոները հարկավոր է քսել միայն մազերի ծայրերին, հակառակ դեպքում դրանք արագ յուղոտվում են։

9. Սրբիչը փաթաթում եք գլխին և երկար ժամանակ չեք հեռացնում։ Երկար ժամանակ սրբիչը գլխին փաթաթելու արդյունքում մազերը վնասվում են։ Բավարարվեք մազերը քամելով։

10. Սափրվում եք հոսող ջրի պայմաններում։ Ըստ որոշ կարծիքների՝ սա գրգռում է առաջացնում։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս