Բաժիններ՝

Ռուսաստանը հրաժարվեց 11 մլն եվրո մուծել Եվրախորհրդի բյուջե

Ռուսաստանն արգելափակել է վճարի մեկ երրորդի փոխանցումը Եվրոպայի խորհրդի բյուջե Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշխատանքին Ռուսաստանի պատվիրակության չմասնակցելու պատճառով: Այս մասին հայտնել է Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:

Նա նշել է, որ խոսքը վերաբերում է շուրջ 11 միլիոն եվրո գումարին: Ռուսաստանը Եվրոպայի խորհրդի բյուջեի հիմնական վճարողներից մեկն է՝ Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի եւ Թուրքիայի հետ մեկտեղ: Ռուսաստանի պատվիրակությունը կազմակերպությունում հիմնական լիազորություններից զրկվել է 2014 թվականի ապրիլին Դոնբասի եւ Ղրիմի իրադարձությունների պատճառով:

2015-ին վեհաժողովը երկու անգամ քննարկել է պատժամիջոցների վերացման հարցը, բայց սահմանափակումները շարունակում են գործել. ՌԴ-ն զրկված է ձայնի իրավունքից, ինչպես նաեւ վեհաժողովի ղեկավար մարմինների աշխատանքին եւ դրա մոնիթորինգային առաքելություններին մասնակցելուց:

Ի պատասխան Մոսկվան դադարեցրել է իր մասնակցությունը վեհաժողովի միջոցառումներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930