Բաժիններ՝

«Հրաշք կինը» ֆիլմը վարձույթում 223 մլն դոլար է հավաքել չորս օրում

Warner «Հրաշք կինը» (Wonder Woman) ֆիլմի ֆինանսական հաջողության հետ կապված Bros կինոստուդիայի ակնկալիքները, որը նկարահանել է ռեժիսոր Փեթի Ջենքինսը՝ գլխավոր դերում դերասանուհի Գալ Գադոտի մասնակցությամբ, արդարանում են։

Նախնական տվյալների համաձայն՝ ցուցադրության առաջին հանգստյան օրերին կինոնկարն ԱՄՆ-ի ներքին շուկայում բերել է 100,5 միլիոն դոլարի դրամարկղային մուտքեր: Կինոնկարն ստեղծողների համար արտաքին շուկան էլ ավելի շահավետ է. տոմսերի վաճառքից ստացվել է 122,5 միլիոն դոլար: «Հրաշք կինը» վարձույթ է դուրս եկել աշխարհի 56 երկրներում, ներառյալ Ռուսաստանը:

Այսպիսով, հունիսի 2-ին համաշխարհային վարձույթում հայտնվելու պահից ֆիլմն արդեն բերել է 223 միլիոն դոլար: Դրանով իսկ, Variety հանդեսի խոսքով՝ «կինոնկարն, ըստ երեւույթին, հաստատում է ամանահամարձակ սպասելիքները»:  «Հրաշք կինն» արդեն սահմանել է Հոլիվուդի մեկ ռեկորդ. ամենախոշոր դրամամուտքն ԱՄՆ-ի շուկայում ցուցադրության առաջին հանգստյան օրերին՝ կին ռեժիսորի կողմից նկարահանված ֆիլմերի համար:

Մինչ այդ վարկանիշը գլխավորում էր «Մոխրագույնի հիսուն երանգները» (Fifty Shades of Grey) կինոնկարը, որը նկարահանել է Սամանտա Թեյլոր Ջոնսը: Դրա արդյունքը կազմում է 85,2 միլիոն դոլար:

«Հրաշք կնոջ» հաջող դեբյուտը բացառիկ կարեւոր է Warner Bros -ի համար, քանի որ բացում է ֆիլմի շուրջը թույլատրագրված ապրանքների մի ամբողջ արխիպելագ, ինչպես նաեւ սիքվելների շարք կազմելու հեռանկար: Հոլիվուդյան շուկայավարության գործարար լեզվով նման կինոնկարները կոչվում են tentpole:

Այս տարվա սկզբին արված կանխատեսումների համաձայն՝ «Հրաշք կինը» ֆիլմը պետք է բերի 750 միլիոնից մինչեւ 830 միլիոն դոլար դրամամուտքեր: Կինոնկարի ստեղծման արտադրական ծախսերը կազմել են 149 միլիոն դոլար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս