Բաժիններ՝

Թուրքիան և Ռուսաստանը քննարկել են համատեղ ռազմական ինքնաթիռներ արտադրելու հնարավորությունը

С-­400 զենիթա­հրթիռային համալիրների` Թուրքիա մատակարարելու վերաբերյալ ռուս­թուքական բանակցությունների ժամանակ քննարկվել են նաև համատեղ ռազմական ինքնաթիռներ արտադրելու հնարավորությունները:

Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
«Ռոստեխ»­-ի գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովը նշել է, որ խոսքը գնում է 5-­րդ սերնդի ռազմական կործանիչ ինքնաթիռների արտադրության մասին, ինչի համար Թուրքիան ունի անհրաժեշտ ենթակառուցվածքներ:

Ռուսաստանն ու Թուրքիան համաձայնեցրել են զենիթա­հրթիռային С­-400 համակարգերի մատակարարման պայմանագրի բոլոր տեխնիկական հարցերը, ներկա դրությամբ պաշտոնական Մոսկվան փորձում է լուծել Անկարային տվյալ սպառազինությունը ձեռք բերելու համար անհրաժեշտ վարկի տրամադրման հարցը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս