Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը սկսել է նախապատրաստությունը
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը սկսել է նախապատրաստությունը հունիսի 14-25-ը Ուկրաինայի Խարկով քաղաքում կայանալիք Եվրոպայի առաջնությանը, տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանի ու հավաքականի 2-րդ մարզիչ Վահան Ադիլխանյանի գլխավորությամբ հավաքին մասնակցում են 22 բռնցքամարտիկներ:
Այսօրվա մարզմանը ներկա էր նաև Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը: Օլիմպավանում ընթացքող հավաքը կավարտի հունիսի 10-ին: