Խաղաղապահ զորքերի պահեստում կախված գտնված ենթասպան Հառիճ գյուղից էր, ունի մեկ որդի. Armtimes.com
Երեկ՝ հունիսի 1-ի կեսօրին Խաղաղապահ զորքերի մայրաքաղաքային գնդի տարածքում ինքնասպանության դեպք էր տեղի ունեցել: Armtimes.com-ին պարզ էր դարձել, որ ինքնասպանություն է գործել խաղաղապահ զորքերի պահեստապետը: Նա 1981 թվականին ծնված ենթասպա Մելիք Խաչատրյանն է:
Armtimes-ի տեղեկություններով նրան կախված են գտել պահեստում:
Այսօր armtimes.com-ի հաջողվեց պարզել, որ 36-ամյա Մելիք Խաչատրյանը ծնունդով Շիրակի մարզի Հառիճ գյուղից էր: Նա երկար ժամանակ ապրել է նույն մարզի Արթիկ քաղաքում, սովորել Արթիկի թիվ 6 դպրոցում: Այնուհետ, ծառայության անցնելով խաղաղապահ զորքերում ընտանիքի հետ տեղափոխվել էր Արմավիրի մարզի Էջմիածին քաղաք: Ամուսնացած էր, ունի մեկ որդի՝ 10 տարեկան:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։