Բաժիններ՝

Ֆրանսուհին յոթ տարի պահել է մոր դիակը նրա թոշակն ստանալու համար

Ֆրանսիայի հարավ­արեւմուտքում գտնվող Լանդայի դեպարտամենտի մի բնակչուհի առնվազն յոթ տարի այգում թաքցված սառցախցում պահել է իր զառամյալ մոր դիակը, որպեսզի ստանա նրա թոշակը: Այդ մասին հայտնել է France Info պորտալը:

Մոտավորապես 50 տարեկան կինը ժանդարմերիա է կանչվել խարդախության գործով:
Բացատրություններ տալու ընթացքում նա պատմել է, որ իր մոր աճյունը, որը մահացել է83 տարեկան հասակում, մինչ այժմ չի հանձնվել հողին եւ գտնվում է անջատված սառցախցում, որը թաքցված էայգու խորքում:

«Սարքը ծառայել է միայն այն բանի համար, որ թաքցնի քայքայվող աճյունը: Հետաքննությունը պետք է պարզի՝ արդյոք կնոջ մահը վրա է հասել բնական պատճառների հետեւանքով»,-­պորտալը մեջբերում է գործին մոտ կանգնած աղբյուրի խոսքը: Նշվում է, որ հանգուցյալի թոշակը կազմում էր ամսական գրեթե 2 հազար եվրո, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս