Բաժիններ՝

Թրամփը նոր որոշում է ընդունել

ԱՄՆ­-ի նախագահ Դոնալդ Թրամփը որոշում է ընդունել դուրս գալ Կլիմայի վերաբերյալ փարիզյան համաձայնագրից: Այդ մասին հայտնել է Axios լրատվական ընկերության կայքը՝ վկայակոչելով աղբյուրներ, որոնք տեղեկատվություն ունեն համապատասխան որոշման վերաբերյալ:

Նշվում է, որ համաձայնագրից դուրս գալու մանրամասները մշակվում են պաշտոնյաների ոչ մեծ խմբի կողմից, որի մեջ մտնում է Շրջակա միջավայրի պահպանության գործակալության ղեկավար Սքոթ Պրյուիտը:

G7-­ի ղեկավարները գագաթնաժողովի ընթացքում փորձել են, ի թիվս այլ բաների, միասնության հասնել կլիմայի փոփոխությունների դեմ պայքարի հարցում, սակայն մայիսի 27­ժին ամփոփիչ հռչակագրում հարկադրված են եղել ընդունել իրենց պարտությունը ԱՄՆ­-ի բռնած դիրքի պատճառով, որը չի միացել Փարիզյան համաձայնագրի շուրջ կոնսենսուին, հաղորդել էՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս