Բաժիններ՝

«Ավելորդ համեստությունը վատ է. մենք պետք է բնավորություն ցուցադրենք և ապացուցենք, թե ով է լավագույնը». Ռոնալդու

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հարցազրույց է տվել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղից առաջ:

«Խաղի օրը շատ նյարդային կլինի, և ես նախընտրում եմ չմտածել եզրափակչի մասին: Ավելորդ համեստությունը վատ է. մենք պետք է բնավորություն ցուցադրենք և ապացուցենք, թե ով է լավագույնը:

«Յուվենթուսը» գերազանց թիմ է, բայց մենք՝ նույնպես: Զգում եմ, որ մեծ խաղ է լինելու, և մենք հաղթելու ենք:

Եզրափակիչը հաղթական է լինում գոլերի հաշվին: Մենք դարձանք Իսպանիայի չեմպիոն, իսկ հիմա մենք ինքնատիպ շանս ունենք: Սա անհավանական պահ է:
Բոլոր ֆուտբոլիստները խաղացել են մրցաշրջանի ընթացքում, և մարզիչը ճիշտ որոշումներ է կայացրել: Ես ինձ ավելի լավ եմ զգում, քան նախորդ տարիների նույն ժամանակահատվածում, և ես հույս ունեմ, որ շաբաթ օրը կօգնեմ թիմին իմ խփած գոլերով»,- ասել է Ռոնալդուն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս