Բաժիններ՝

Պենտագոնը հավաստել է, որ սկսել է զենքի մատակարարումը սիրիացի քրդերին

ԱՄՆ-­ն սկսել է սպառազինությունների եւ հանդերձանքի մատակարարումները քուրդ մարտիկներին, որոնք մասնակցում են «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման զինյալներից Սիրիայի Ռաքա քաղաքի ազատագրման գործողությանը: Այս տեղեկատվությունը ՏԱՍՍ-­ին հավաստել են Պենտագոնում։

«Ես հավաստում եմ, որ ԱՄՆ-­ի գլխավորած (հակաահաբեկչական) կոալիցիան սկսել է զենքի եւ հանդերձանքի մատակարարումները «Սիրիայի ժողովրդավարական ուժեր» քրդական կազմավորումներին»,­-ասել է Պենտագոնի ներկայացուցիչ Էրիկ Փահոնը:

Նա նշել է, որ խոսքը վերաբերում է «հրազենին, զինամթերքին, ծանր գնդացիրներին», ինչպես նաեւ այլ զինատեսակների, որոնք անհրաժեշտ կլինեն ԱՄՆ­-ի գործընկերներին:

Փահոնի խոսքով՝ «ամերիկացի զինվորական խորհրդականները հնարավորինս կիրականացնեն քրդական կազմավորումներին մատակարարված զենքի կիրառման մոնիթորինգ, որպեսզի այն օգտագործվի բացառապես ԻՊ­-ի դեմ պայքարելու համար»:

«Սիրիայի ժողովրդավական ուժերի» կազմավորումներն ԱՄՆ­-ի ռազմաօդային ուժերի օգնությամբ 2016 թվականի նոյեմբերի 6-­ին սկսել են Ռաքա քաղաքի ազատագրման գործողությունը, որը համարվում թ ԻՊ­-ի սիրիական պատվարը, հաղորդել է ՏԱՍՍ­-ը:

Լուսանկարը` EPA

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս