![](/banners/BeFunky-design.jpg)
Ականապատված ավտոմեքենա է պայթեցվել Բաղդադի կենտրոնում
![](https://168.am/wp-content/uploads/2017/05/timthumb-5.jpg)
Ականապատված ավտոմեքենա է պայթեցվել Բաղդադի կենտրոնում: Ինչպես հայտնել է ABC-ն՝ հղում անելով բժիշկների ու ոստիկանների, զոհվել է 10 մարդ, եւս 22 հոգի վերքեր են ստացել։
Պայթյունի պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: Պայթյունն իրականացվել է քաղաքի բնակիչների շրջանում ժողովրդականություն վայելող սրճարանի մոտ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: