Բաժիններ՝

«Կարծում եմ, որ ԻՊ-­ն կարող է ահավոր բաներ անել». Մաքքեյնը Ռուսաստանն ավելի մեծ սպառնալիք է համարում, քան ԻՊ­-ն

Ամերիկացի հանրապետական սենատոր Ջոն Մաքքեյնն այն կարծիքին է, որ Ռուսաստանն աշխարհի անվտանգության համար ավելի մեծ սպառնալիք է ներկայացնում, քան «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, ինչի կապակցությամբ նա հայտարարել է, որ Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներ է ակնկալում Սենատի արձակուրդից հետո, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:

«Կարծում եմ, որ ԻՊ-­ն կարող է ահավոր բաներ անել, եւ ինձ շատ է անհանգստացնում այն, թե ինչ է տեղի ունենում մուսուլմանների հավատքի հետ, ինձ դրան վերաբերող շատ բան է անհանգստացնում: Բայց հենց ռուսներն են փորձում քայքայել ժողովրդավարության հիմքերը, այլ խոսքով՝ փոխել ամերիկյան ընտրությունների արդյունքները: Ես չեմ տեսել այն բանի ապացույցները, որ նրանք առաջադիմել են, բայց նրանք փորձում էին ու դեռեւս փորձում են փոխել ընտրությունների ելքը»,­-Կանբերա կատարած այցի ժամանակ ասել է սենատորը ավստրալական ABC հեռուստառադիոկորպորացիային տված հարցազրույցում:

Նրա խոսքով՝ ՌԴ­-ն «այժմ էլ փորձում Էէր ազդել Ֆրանսիայի ընտրությունների վրա», նա կրկին ոչ մի ապացույց չի ներկայացրել: «Ուստի ես Վլադիմիր Պուտինին, որը մասնատեց Ուկրաինան՝ ինքնիշխան պետությունը, որը ճնշում է գործադրում Բալթյան երկրների վրա, ես ռուսներին համարում եմ ամենալուրջ մարտահրավերը, որ մենք ունենք»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս